«Սերը մեզ բերեց այստեղ»․ Էլեն Սաֆարյանի առաջին հրապարակումն ամուսնությունից հետո
Այս կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, տեղի է ունեցել Էլեն Սաֆարյանի և նրա ընտրյալի՝ Էրիկի հարսանիքը։
Թեև այդ օրը ողջ համացանցը ողողված էր նորապսակների մասնակցությամբ գեղեցիկ ու հուզիչ հրապարակումներով, Էլենն իր էջում ներկայացրել է առաջին տեսանյութը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով այդ օրվա ամենատպավորիչ դրվագները։
Երգչուհի-դերասանուհին հրապարակել է իր հատուկ օրվա գեղեցիկ կադրերից պատրաստված հոլովակը, որին կից գրել է. «Սերը մեզ բերեց այստեղ»։
Իր հարցազրույցներում, անդրադառնալով իր և սիրելիի ծանոթությանը, Էլենը բազմիցս պատմել է, որ նրանք հանդիպել են իրենց ընդհանուր ծանոթներից մեկի հարսանյաց խնջույքի ժամանակ։
Դատելով Էլենի պատմություններից՝ Էրիկը նրան սիրահարվել է առաջին հայացքից։
Էրիկի՝ Էլենին ուղղված սիրո խոստովանությունն ու ամուսնության առաջարկությունը նույնպես բավական հետաքրքիր և ռոմանտիկ են եղել։ Նա առաջարկություն է արել բարձունքում՝ սրտաձև օդապարիկի վրա։
Տեսանյութը ստորև․


