Շոու-բիզնեսՏեսանյութ

Այդ կնոջ ասածը վնաս է լինելու ինձ ու ընտանիքիս. Արամ Մելիքյանի սկանդալային տեսանյութը

Ինստագրամյան օգտատերից մեկը անդրադարձել է Արամ Մելիքյանին և նրա ընտանիքին՝ հրապարակելով տեսանյութ, որին կից նշել է, որ հնչող մտքերն ու վերլուծությունները բացառապես իր՝ որպես մասնագետի անձնական կարծիքն ու տեսլականն են։

«Այս տեսանյութում հնչող բոլոր մտքերն ու վերլուծությունները բացառապես իմ՝ որպես մասնագետի անձնական կարծիքն ու տեսլականն են՝ հիմնված բացառապես հանրային տիրույթում հասանելի հարցազրույցների ու կերպարների վրա։

Սա անձնական որևէ դիագնոզ կամ վիրավորանք չէ, և կարող է չհամընկնել իրական կյանքի հետ»,- գրել է նա։

Արամ Մելիքյանն արձագանքել է հրապարակմանը՝ նշելով, որ նման երևույթներն արդեն հասել են մեր իրականություն։

«Աբսուրդն ա եկել մեր իրականություն։🙁🙁 Չէի մտածի, որ երբևէ բուլինգի մասին տեսանյութ կգցեի։😕 Այդ կնոջ էջն է՝ lilit_khachatryan 1126, ինչ-որ հիպնոզներ ա անում, ինչ ա անում»,- գրել է Արամ Մելիքյանը։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում