Մամուլ

Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ավտոբուսի մասնակցությամբ զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի, ինչի հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս։

Ղրղզստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ վթարի պահին ավտոբուսում ուղևորներ չեն եղել, քանի որ այն վերադառնում էր բազա։

Նշվում է, որ վերջին շրջանում Բիշքեկում սա արդեն երկրորդ զանգվածային վթարն է՝ ավտոբուսի մասնակցությամբ։

Կիսվեք ձեր էջում