Մահացել է «Armenian Observer» շաբաթաթերթի հիմնադիր, վետերան լրագրող Օշին Քեշիշեանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Armenian Observer» շաբաթաթերթի հիմնադիր, վետերան լրագրող Օշին Քեշիշեանը:
Քեշիշեանը 1969 թվականին հիմնադրեց «Armenian Observer» -ը և ստանձնեց դրա գլխավոր խմբագրի պաշտոնը։
Անգլալեզու այս շաբաթաթերթը, որը հայտնի էր պարզապես «Observer» անվամբ, հարստացնելով հայկական մեդիա դաշտը, դարձավ հայ համայնքի կարևոր մասը՝ ներկայացնելով համայնքային խնդիրների վերաբերյալ խիստ անհրաժեշտ տեսակետներ։
Քեշիշեանը ծնվել էր Երուսաղեմում և մինչև 1948 թվականը հաճախել է տեղի Սրբոց Թարգմանչաց դպրոցը։ Արաբա-իսրայելական պատերազմի սկսվելուն պես նրա ընտանիքը տեղափոխվել էր Հորդանան, իսկ մեկ տարի անց՝ Բեյրութ։
1955 թվականին Քեշիշյանն ավարտել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հովակիմյան-Մանուկյան տղաների վարժարանը։ Մեկ տարի ուսանել է Բեյրութի ամերիկյան համալսարանում, այնուհետև արտագաղթել էր Միացյալ Նահանգներ՝ հաստատվելով Կալիֆոռնիայում։
Քեշիշեանը դասավանդել է Լոս Անջելեսի քաղաքային քոլեջի (Los Angeles City College) լեզուների բաժնում, իսկ հետագայում 27 տարի աշխատել է Գլենդեյլի համայնքային քոլեջի (Glendale Community College) դասախոսական կազմում։
Նա եղել է ԱՄՆ-ի և Կանադայի Թեքեյան մշակութային միության վարչության անդամ։ Երկար տարիներ եղել է նաև Թեքեյան մշակութային միության՝ Լոս Անջելեսում գործող Արշակ Տիգրանյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ։
1982 թվականին նրան վստահվեց հայտնի գրող Վիլյամ Սարոյանի աճյունի տեղափոխումը Հայաստան՝ Երևան։
Քեշիշեանը պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով և արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս, հանգուցյալ Վազգեն Ա-ի կոնդակին։


