ՄամուլՏեսանյութ

«Բողոք չունեմ». դպրոցում ծեծի ենթարկված երեխայի մայր

Սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։

Ըստ մորաքրոջ՝ ուսուցչուհին հարվածել է երեխային, ինչից հետո նա վախեցած դուրս է եկել դասարանից, սակայն կրկին վերադարձվել է և ենթարկվել բռնության։

Դեպքից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, իսկ տուն վերադառնալուց հետո մարմնին հետքեր են նկատվել։

Ընտանիքը ոստիկանություն չի դիմել՝ պահանջելով, որ ուսուցչուհին հեռացվի դպրոցից և այլևս չաշխատի երեխաների հետ։

Ընտանիքի պնդմամբ՝ դեպքից հետո ուսուցչուհին ծնողական ժողով է կազմակերպել և ծնողներին հորդորել երեխաներին ասել, որ դեպքի մասին ոչինչ չեն տեսել կամ լսել։

Այսօր աշակերտի մայրը հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ բողոք չունի, դեպքի վերաբերյալ իրեն որևէ բան հայտնի չէ և չի ցանկանում որևէ բան պարզաբանել։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում