Մամուլ

5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Օսմանիե նահանգում այսօր 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 14։43-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Սումբաս բնակավայրի մոտակայքում։

Երկրաշարժի օջախը եղել է 7 կմ խորության վրա։

Դրանից ընդամենը րոպեներ առաջ հարևան Ադանա նահանգում ևս երկու երկրաշարժ էր գրանցվել՝ 4,9 և 4,8 մագնիտուդ ուժգնությամբ։

Կիսվեք ձեր էջում