Մամուլ

Պայմանագրային զինծառայող է մահացել սրտի կաթվածից

«Հրապարակի» տեղեկություններով՝ այսօր Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել։

Մեր ունեցած տեղեկություններով՝ զինծառայողը առողջական խնդիրներ է ունեցել, իսկ մահվան պատճառը, նախնական տվյալներով, եղել է սրտի կաթվածը։

«Նախնական տվյալներով՝ ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում:

Նշված դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի»,- մեզ հետ զրույցում հայտնեց ՊՆ խոսնակը։

Կիսվեք ձեր էջում