Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջն այս պահին վիրահատում են
Ադրբեջանցի կրակոցից վիրավորված կնոջն այս պահին վիրահատում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել են Սիսիանի շտապ բժշկական օգնության ծառայությունից՝ նշելով, որ հավելյալ տեղեկատվություն տրամադրելու իւրավասություն չունեն։
Ավելի վաղ ԱԱԾ-ից հայնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։
«Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։
Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Առ այս պահը ՔԿ-ն հրաժարվում է հայտնել, թե ինչ հոդվածով է հարուցվել վարույթը, իսկ դատախազությունն էլ չգիտի, թե ինչ կարգավիճակ ունի ադրբեջանցի զինծառայողը։
Քիչ առաջ հրապարակվել էր վիրավորում ստացած կնոջ լուսանկարը։


