Մամուլ

Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդ բռնվել է

Երուսաղեմի հայկական թաղամասում՝ Սուրբ Հակոբ վանքի տարածքում, իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է միզելու փորձի ժամանակ՝ նախքան հայ անվտանգության աշխատակցի միջամտությունը։ Այս մասին հայտնում է ֆեյսբուքյան «301» ալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի Հին քաղաքում հայ քրիստոնեական համայնքի և նրա սրբավայրերի դեմ շարունակվող ոտնձգությունների ֆոնին։

Օգոստոսին վեց հրեա կրոնավորներ, որոնցից հինգը անչափահասներ էին, ձերբակալվել են Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ թքելու, վանքի դարպասներին հարվածելու և համալիրի ուղղությամբ քարեր նետելու համար։

Սեպտեմբերին Իսրայելի ոստիկանությունը վանքի մոտ ոստիկաններ է տեղակայել՝ թքելու կրկնվող դեպքերը կանխելու նպատակով։ Սակայն ոստիկանների տեղակայումից հետո ավելի լուրջ միջադեպեր են գրանցվել։

Վերջին դեպքը հաջորդել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ վերջերս տեղի ունեցած մեկ այլ հարձակման։ Այս ամսվա սկզբին Հին քաղաքի մոտ արցունքաբեր գազ են ցողել 9-ամյա հայ քրիստոնյա տղայի վրա։

«Մենք հոգնել ենք այս ամենից։ Մեր տունը դառնում է անճանաչելի։ Ամեն օր նոր միջադեպ է տեղի ունենում, և ամեն անգամ այն ավելի նողկալի է, քան նախորդը։

Մենք զուգարան չենք։ Մեր արժանապատվությունն անընդհատ ոտնահարվում է։ Բավական է։ Դադարեցրեք»,- «301»-ի թղթակից Գեղամ Պալեան։

Կիսվեք ձեր էջում