Մամուլ

Մարգարիտա Սիմոնյանը ճառագայթային թերապիայի հետևանքների պատճառով վիրահատության է ենթարկվել

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ վիրահատության է ենթարկվել։ Վիրահատությունը կատարվել է ուշ երեկոյան, իսկ այժմ նա գտնվում է հիվանդանոցում։ Այս մասին Սիմոնյանը գրել է իր MAX ալիքում։

Սիմոնյանի խոսքով՝ վիրահատության անհրաժեշտությունն առաջացել է ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցությունների պատճառով։ Նա այդ բուժումն անցել էր կես տարի առաջ։ Դրա հետևանքները հայտնաբերվել են ՊԷՏ/ԿՏ հետազոտության ժամանակ, և անհրաժեշտ է եղել դրանց դեմ պայքարել։

Նա դիմել է նմանատիպ բուժում անցնող կանանց՝ հորդորելով չանհանգստանալ։

«Մի՛ անհանգստացեք, աղջիկներ։ Ամեն ինչ հիմա արվում է, փառք Աստծո, Աստծո օգնությամբ։ Աղոթեք և արեք այն, ինչ անհրաժեշտ է»,- գրել է Սիմոնյանը։

Ավելի վաղ լրագրող Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել էր ուռուցքային հիվանդության դեմ պայքարի շրջանակում թերապևտիկ կուրսը հաջողությամբ ավարտելու մասին։ Նա անձամբ հաստատել էր, որ իրեն հաջողվել է հասնել կայուն ռեմիսիայի։

Կիսվեք ձեր էջում