Ուղղակի ուզում եմ ապրել մեր այս օրերը․ Սոնա Ռուբենյանի հուզիչ գրառումը
Երգչուհի Սոնա Ռուբենյանը գրառում է արել ինստագրամյան էջում, որը ներկայացնում ենք ստորև․
«Մայրությունը երկրորդ անգամ ապրելիս մի բան հաստատ ուրիշ կերպ ես զգում՝ ժամանակը։
Դանիելի ծնունդից հետո շատ զգացողություններ կարծես նորից եմ ապրում, բայց արդեն ուրիշ աչքերով։
Նայում եմ իրեն, հետո՝ Մարիին, ու երբեմն չեմ հավատում, որ էն փոքրիկ բալիկը, որին նույն ձև գրկում էի, այսօր արդեն մեծ քույր է։
Առաջին անգամ սպասում ես հաջորդ փուլին՝ երբ կքայլի, երբ կխոսի, երբ մի քիչ ինքնուրույն կդառնա… հետո հասկանում ես՝ էդ բոլոր «երբ»-երը ինչ արագ են գալիս։
Ուղղակի ուզում եմ ապրել մեր այս օրերը՝ իրենց աղմուկով, հոգնածությամբ, ուրախությամբ ու շատ սիրով։
Որովհետև մի օր հենց սրանք են լինելու էն «ինչ լավ օրեր էին»-ը…»։


