Մամուլ

Մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել

Ալմաթիում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Tengri News-ը։

Առաջին ցնցումը գրանցվել է ժամը 06:32-ին՝ 3,4 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրորդ՝ ավելի ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 09:38-ին, որի մագնիտուդը կազմել է 4,2։ Ստորգետնյա ցնցումները զգացել են Ալմաթիի տարբեր շրջանների բնակիչները։

Մասնագետները երկրաշարժի զգացողությունը նկարագրել են որպես «ներքևից կտրուկ հարված»։ Սեյսմոլոգների գնահատմամբ՝ առաջին ցնցումը երկրորդի նախացնցումն է եղել։

Երրորդ երկրաշարժը գրանցվել է ժամը 13:53-ին։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ դրա մագնիտուդը նույնպես կազմել է 4,2։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կեգեն գյուղից մոտ 60 կմ հարավ-արևելք։

Ղազախստանի ԱԻՆ-ից հայտնել են, որ այս պահին Ալմաթիի շրջանում ավերիչ երկրաշարժի սպասելու հիմքեր չկան։

Կիսվեք ձեր էջում