ՄամուլՏեսանյութ

«Տիկին, քանի չեմ ասելում անեծքից մահացավ ամուսինս ու ոնց տանից անհետացավ ոսկեղենս ավելի լավ է լռեք…». Սոնա Հակոբյան

Բլոգեր Սոնա Հակոբյանը Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում խոսել է իր կյանքի ծանր շրջանի և ծնողների հետ հարաբերությունների մասին։ Նա նշել է, որ որոշ ժամանակ կորցրել էր ծնողների հետ կապը և ֆիզիկական շփումը, սակայն հետագայում կարողացել են վերականգնել հարաբերությունները։

«Կորցրել էի, չեմ կարող ասել՝ շատ երկար ժամանակով։ Իրենք ունեին այդ պատճառը՝ ինձ հետ չխոսելու։

Գուցե ոչ իմ ծնողների պես լավ մարդիկ լինեին, գուցե մի փոքր այլ տեսակի ծնողներ լինեին և ընդհանրապես չներեին իրենց երեխային։ Հավատացեք՝ պատճառը այնքան մեծ ու խորն է եղել»,- պատմել է Սոնա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ իր կյանքում շատ ծանր դեպքեր են տեղի ունեցել, և եղել են մարդիկ, որոնք, նրա գնահատմամբ, նման իրավիճակում կարող էին ընդհանրապես չներել իրենց երեխային։

«Կարճ ժամանակում ամեն ինչ վերականգնվեց, փառք Աստծո։ Իհարկե, միայն ծնողներիս հետ։ Էլի եմ ասում՝ կան հարազատներ, որոնք ինձ ջնջեցին իրենց կյանքից անվերադարձ։ Իհարկե, շատ ծանր է։ Այդ ամենի միջով ես շատ դժվար եմ անցել»,- ասել է նա։

Հաղորդումից հետո Սոնա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել և անդրադարձել իր պատմածի շուրջ ստեղծված իրավիճակին։ Տեսանյութին կից նա գրել է․ «Հիմա էլ զանգում են ATV, մարդկանց ահաբեկում՝ թե դատի կտան։ Ում եք դատի տալիս ու ինչի՞ համար։ Մի՞թե ինչ-որ բան սխալ եմ պատմել»։

Տեսանյութը ստորրև․

Կիսվեք ձեր էջում