Մամուլ

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է․ Այս տարվա հունվարին Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանյանը հայտարարություն արեց և միացավ 10 տիրադավ եպիսկոպոսներին, ապա հեռավար հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին, հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը երկար սպասված էր և եկեղեցին ծանր վիճակում է, այն հարկավոր է բարեփոխել:

Նա խոսում էր բարեվարքությունից, եկեղեցականների օրինավորությունից, պետության դեմ դուրս գալու անթույլատրելիությունից: Այսօր մեզ են տրամադրել կադրեր, տեսանյութ, թե ինչ ոգևորությամբ է շվեյցարական կազինոյում Գուսան վարդապետը խաղում:

Մոլեխաղերը, որ նույնիսկ աշխարհիկ մարդկանց շրջանում է համարվում արատ և մերժվում, եկեղեցու «բարենորոգիչները», փաստորեն, չեն մերժում և հավանաբար Վեհափառին ուզում էին հեռացնել, որ կազինոյում խաղալ քարոզեն իրենց հոտի անդամներին:

Գուսան վարդապետը 26-ի հունվարի 7-ին Հ 1-ին տված հարցազրույցում ամոթանք էր տալիս Միքայել Աջապահյանին իշխանություններին կոշտ քննադատելու համար, ասում էր «սրբազան, նման պահվածքը պատիվ կբերե՞ հոգևորականին»:

Թերևս նույն հարցը վերադարձնենք իրեն` վարդապետ, կազինոյում խաղալը պատիվ կբերե՞ հոգևորականին:

tiradav alchanyan
Կիսվեք ձեր էջում