«Պատասխանն ակնհայտ է»․ Քրիստինե Եղոյանը բացառիկ հայտարարություն է արել
Վերջին ամիսներին համացանցում ակտիվորեն քննարկվում է ամերիկաբնակ դերասանուհի և երգչուհի Քրիստինե Եղոյանի անձնական կյանքը։
Դերասանուհին մինչ այս պահը որևէ հրապարակային հայտարարությամբ հանդես չէր եկել իրեն վերաբերող խոսակցությունների վերաբերյալ, սակայն այսօր Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել, որի ընթացքում հետևորդներից մեկը հետաքրքրվել է՝ արդյոք նա ամուսնալուծվել է։
«Հոգնել եմ այս հարցից։ Մի՛ տվեք հարցեր, որոնց պատասխանն ակնհայտ է»,- պատասխանել է Քրիստինեն՝ ակնարկելով, որ իր անձնական կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել։
Նշենք, որ Քրիստինե Եղոյանը բնակվում է ԱՄՆ-ում։ Նա ամուսնացած է եղել և ունի դուստրեր, որոնց մասին պարբերաբար հրապարակումներ է անում սոցիալական ցանցերում։ Դերասանուհին հաճախ է կիսվում երեխաների հետ ընտանեկան ջերմ կադրերով՝ միաժամանակ նախընտրելով անձնական կյանքի մանրամասները հանրայնացնել ոչ այնքան հաճախ։
Հատկանշական է, որ Քրիստինեն այս անգամ ևս ուղիղ չի հայտարարել ամուսնալուծության մասին, սակայն նրա պատասխանը նոր քննարկումների առիթ է դարձել համացանցում։


