Մամուլ

Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում․ ինչ են պատմում հարևանները

Ինչպես հայտնել էինք՝ այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի 2-րդ շենքի հարկերից մեկից երեխա է ընկել։​

Ըստ տեղեկությունների երեխա ծնողներ չուներ։​ Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր ու ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան, ով 5-ամյա տղա է, նշված շենքի 3-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։​

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Ձայն լսեցինք ու հետո երեխային հայտնաբերեցինք գետնին ընկած։​

Այդ պահին նշված վայրով մի կին էր անցնում, ով, հետո պարզեցինք, որ Երևանի 103 շտապօգնության բժշկուհիներից է, և նա առաջին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել։​

Տեղեկացրեցինք Երևանի 103 շտապօգնություն, բավականին արագ՝ 1.5 րոպեի ընթացքում շտապօգնությունը ժամանեց, բայց արդեն մահացել էր։ 3-րդ հարկից պատուհանից է ընկել երեխան։ Տանը եղել է միայն տատիկը, նրան խնամում էին տատիկը, պապիկը և քեռին։ Երեխան հայր չունի, մայրն էլ նախորդ տարի է մահացել»։​

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում