«Ուռած ես եղել». զոհվածի հայրը հարվածել է Եղիշեին
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստն է այսօր տեղի ունեցել։
Մեղադրյալի հարցաքննության ժամանակ իրավիճակը լարվեց, ինչի հետևանքով դատավորը ծնողներից մի քանիսին դուրս հանեց դահլիճից։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, ևս 7-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Ըստ մեղադրանքի՝ Եղիշե Հակոբյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ 75937 զորամասի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է ավտոբենզինի հետ վարվելու անվտանգության կանոնները։
Տեսանյութը ստորև․


