Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը հրապարակվեց
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով։
Դատարանն այս պահին քննում է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2026 թվականի մայիսի 23-ին ձերբակալվել, ապա կալանավորվել է։
ՔԿ-ի համաձայն՝ նա 2024 թվականին օտարերկրյա հատուկ ծառայությունների հանձնարարությամբ զբաղվել է լրտեսությամբ և 622 հազար դոլարի դիմաց փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն։
Պաշտպանական կողմը չի ընդունում մեղադրանքը և պնդում է, որ գործի նյութերից որևէ հանցագործության հատկանիշ չի բխում, իսկ թե ինչ պետական գաղտնիքի մասին է խոսքը՝ պարզ չէ։
Նույն գործով կալանավորվել է նաև Արեգնազ Մանուկյանը, որին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար։ Թևանյանն ու Մանուկյանը մեղադրանքը չեն ընդունում։


