Տիգրան Մեծի պողոտայի որոշ հատվածներ ժամանակավորապես կփակվեն
Սեպտեմբերի 8-ին Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Աշխատանքները կատարվելու են երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն, որի ընթացքում պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու»,- ասված է հաղորդագրության մեջ:
Երևանի քաղաքապետարանից նաև հայտնել էին, որ սեպտեմբերի 9-13-ը՝ ժամը 09:00-19:00-ն հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը:


