«Սարքեցինք նարկոման, թաքցնելու բան չունեմ, թող ազգն իմանա․․․». Եղիշե Հակոբյանը՝ դատական նիստում
Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով այսօր կայացած դատական նիստում տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը մեղադրյալ Եղիշե Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչով է բացատրում իր անձը այդքան թմրանյութերի օգտագործման հետ կապելու պնդումները։
«Մի անգամ եմ օգտագործել, ասել եմ, դրանից հետո չեմ օգտագործել»,- վստահեցրեց Հակոբյանը։
Նա ասաց՝ չգիտի, թե ինչու են իր անձի մասին նման խոսակցություններ շրջանառվել։ Նշեց, որ 2022 թվականի սեպտեմբերյան գործողություններից հետո է մեկ անգամ օգտագործել, և դրանից հետո այլևս չի օգտագործել։
«Թաքցնելու բան չունեմ, թող ազգն իմանա, օգտագործել եմ, պահի դրությունից ելնելով, սարքեցինք նարկոման»,- վրդովվեց Հակոբյանը։
Նորիկ Նորիկյանն էլ դատարանում հայտնեց, որ հետագայում դատավարական փորձագետներին է խնդրելու մասնագիտորեն բացատրել, թե հնարավո՞ր է՝ դեպքից 100 օր առաջ անձը մեկ անգամ թմրանյութ օգտագործի, և 100 օր անց նրա մոտ հետազոտությամբ թմրանյութի առկայությունը հաստատվի։
Տեսանյութը ստորև․


