Շոու-բիզնես

«Ամեն Ինչ օրենքի սահմաններում». Անդրեն հայտարարություն է արել

Երգիչ Անդրեն իր սոցիալական էջերում անդրադարձել է կեղծ էջերին և դրանց հետևում կանգնած անձանց բացահայտման հարցին։

«Այս ֆեյք էջը հետևողականորեն հայտնվում է գրեթե ամեն հրապարակման տակ, որտեղ խոսք կա իմ մասին՝ նույն ատելությամբ և նույն ձեռագրով։

Փնտրում եմ կիբերանվտանգության աշխատակցի՝ էջի հետևում կանգնած անձին օրինական ճանապարհով բացահայտելու հարցով»,- գրել է երգիչը։

andre

Ավելի ուշ Անդրեն նաև հայտնել է, որ արդեն ստացել է կարևոր տեղեկություններ։

«Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն։ Շատ շուտով ամեն ինչ իր անունով կկոչվի։ Մնացածը՝ օրենքի սահմաններում»,- գրել է նա։

Կիսվեք ձեր էջում