Էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վրա․ հրդեհ է բռնկվել
Ժամը 19:00-ի սահմաններում Ջրառատ գյուղի տարածքում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին։
Դրա հետևանքով փայտյա կոնստրուկցիաների և ռելսերից մոտ 2 քմ հատվածում հրդեհ է բռնկվել։
Գնացքի աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումն ու մարել այն։
Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։




