Մամուլ

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15:40-ի սահմաններում Դավւթ Բեկի փողոցում ժողովրդին հայտնի Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են «Toyota Camry», «Nissan», «Mitsubishi», «Tesla», «Opel» և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Գազել»-ը հայտնվել է մայթին, մի քանի ավտոմեքենաներ էլ եղել են կայանված։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

avtovtar 7
avtovtar 1 4
avtovtar 2 3
Կիսվեք ձեր էջում