Երկիրը կործանվում է, դուք ջուր եք խմում, արձակուրդ, սրճարան եք գնում․ մենք գիտենք, որ կործանվում է, պետք չէ ահազնագել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստի ժամանակ ասել է, որ կան մարդիկ ասում են երկիրը կործանվում է, այդ մասով նա ասել է․
«Ամեն օր կարելի է տեսնել, որ ինչ-որ մեկը պնդում է, որ երկիրը կործանվում է։ Ասենք երկիրը կործանվում է, դուք կառավարության նիստ եք անում, բրիֆինգ եք անում, շաբաթ-կիրակի եք անում, արձակուրդ եք գնում, ջուր եք խմում, սրճարանում նստած եք, երկիրը կործանվում է, դուք սև հագած չեք, երկիրը կործանվում է, դուք քուրդ չեք հագել և մոխիր չեք լցրել ձեր գլխին և այլն, և այլն։
Սա ապոկալիպտիկ է, որովհետև եթե դա է մտածողության ձևը, իրոք ամեն օր կարելի է գտնել, որ երկիրը կործանվում է, ընդ որում երկիր ասելով նկատի ունենք ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև գլոբալ երկիրը։
Հիմա կարելի է բերել տասնյակ պատճառներ, թե ինչի՞ է երկիր մոլորակը կործանվում»:
Մանրամասն՝ տեսանյութում


