Մամուլ

Դուստրը հրդեհել է բնակարանը, որտեղ քնած է եղել մայրը

Hraparak-ը գրում է․ «Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06։27-ին, ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Հրդեհը մարվել է 07:44-ին։ Այրվել են ննջասենյակն ու միջանցքը։

Մեր տեղեկություններով, հրդեհը անզգուշության արդյունք չի եղել։

Նշված բնակարանում բնակվելիս են եղել մայր ու դուստր։

Վերջինս՝ ըստ հարևանների, ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ և մինչ մայրը քնած է եղել ննջասենյակում, նա այրել է բնակարանը։ Փրկարարները նրանց տարհանել են բնակարանից։

Նրանք մարմնական վնասվածքներ կամ այրվածքներ չեն ստացել։»

Կիսվեք ձեր էջում