Ողբերգական ավտովթար․ վարորդը հիվանդանոցում մահացել է
Երեկ օգոստոսի 11-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է նույն օրը ավտովթարի հետևանքով նշված բժշկական կենտրոն տեղափոխված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչներ պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Ռոման Մ.-ն է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Փարպի բնակավայրի վարչական տարածքում, 34-ամյա Ռոման Մ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, ապա ծառերի և մի քանի պտույտ շրվելով գլխիվայր հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության էին հասել «Մուլտի Տրանս»-ի՝ ժողովդրի լեզվով ասած տրանսպորտի «կանեցի» աշխատակիցներն և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկերի հերթապահ խումբը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Տեսանյութը ստորև․


