44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է քույրը՝ Մարիամը
2020 թվականի 44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը։
Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Գանձաքարում բնակվող Մարգարյանների ընտանիք՝ շնորհավորելու փոքրիկի ծնունդը։
Նրանք ընտանիքին մաղթել են առողջություն, խաղաղություն, բարօրություն և ամուր ապագա։





