Մամուլ

Մեքենայում քնած 4-ամյա երեխային փրկել չի հաջողվել

Թուրքիայի Մարդին նահանգում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ չորսամյա տղան մահացել է այն բանից հետո, երբ մի քանի ժամ մնացել է արևի տակ կայանված ավտոմեքենայի մեջ։

Դեպքը տեղի է ունեցել Մազիդաղը շրջանում։ Հրապարակման համաձայն՝ չորսամյա Մուհամմեդ Արաս Թեմելը խաղալու ընթացքում մտել է ընտանիքին պատկանող ավտոմեքենան, որի դուռը բաց է եղել, և այնտեղ քնել։

Այդ ընթացքում մեքենան մի քանի ժամ մնացել է կիզիչ արևի տակ։

Որոշ ժամանակ անց ծնողները նկատել են, որ երեխան չկա, և սկսել են փնտրել նրան։ Նրանք երեխային հայտնաբերել են մեքենայի ներսում և անմիջապես շտապ բժշկական օգնություն են կանչել։

Փոքրիկին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին, չնայած իրենց գործադրած բոլոր ջանքերին, չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Դեպքի առնչությամբ համապատասխան մարմինները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։

Կիսվեք ձեր էջում