Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական նիստն ավարտվեց․ ի՞նչ կատարվեց
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական նիստը տևեց մոտ 30 րոպե։
«Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքաբացարկ հայտնեց»,– դատարանի բակում տեղեկացրեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր մեկնարկում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումը։ Քրեական գործը վերաբերում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացված կարգապահական և կանոնական որոշումների շրջանակում պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման և հարակից մեղադրանքներին։


