«Վերևն Աստված կա». Ռաֆայել Երանոսյանը խոսել է իրեն չշնորհավորածների մասին
Դերասան Ռաֆայել Երանոսյանը օրեր առաջ նշել է իր ծննդյան տարեդարձը։
Դերասանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ընկերներից, մտերիմներից և երկրպագուներից, սակայն, ինչպես պարզվում է, եղել են նաև մարդիկ, ովքեր չեն շնորհավորել նրան։
Ռաֆայել Երանոսյանը տեսանյութ է հրապարակել՝ դիմելով նրանց, ովքեր մոռացել են շնորհավորել իրեն, և գրել․ «Վերևն Աստված կա»։
Հիշեցնենք, որ իր ծննդյան օրվա առթիվ դերասանը նաև գրառում էր կատարել՝ նշելով, որ տարին ամփոփելիս իրեն ամենաշատը ուրախացնում են սիրելի մասնագիտությամբ աշխատանքը, հանդիսատեսը, ընտանիքն ու իրեն շրջապատող մարդիկ։
Նա նշել էր, որ 45 տարին դիմավորում է մեծ էներգիայով և պատրաստ է շարունակել մարդկանց ժպիտ ու դրական էմոցիաներ փոխանցել բեմից։
Տեսանյութը ստորև․


