Շոու-բիզնեսՏեսանյութ

Մարի Պետրոսյանը սիրելի՞ ունի. բացառիկ մանրամասներ

Դերասանուհի Մարի Պետրոսյանը շարունակում է ակտիվ լինել իր ինստագրամյան էջում՝ պարբերաբար հրապարակելով նոր լուսանկարներ և տեսանյութեր։

Նրա յուրաքանչյուր նոր հրապարակում հաճախ արժանանում է հետևորդների ուշադրությանն ու քննարկումներին։ Այս անգամ ևս Մարիի հրապարակումը բացառություն չէր։

Դերասանուհին տեսանյութ էր հրապարակել՝ ծաղկեփնջով և մատանիով, ինչի պատճառով հետևորդների շրջանում քննարկումներ էին սկսվել, թե արդյոք նրա անձնական կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել։

Մարի Պետրոսյանը նշել է, որ իր անձնական կյանքում որևէ նորություն չկա։

«Մատանիները իմ սիրելի մատանիներն են, որոնք համարյա միշտ կրում եմ։ Իսկ ծաղկեփունջը պարզապես հաճելի անակնկալ էր»,- նշել է դերասանուհին։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում