Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 25-30-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-30-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։


