Շոու-բիզնես

«Ամենաթանկ մարդկանց միշտ գրկելու հնարավորություն ունենանք…»․ Անդրեն տոնում է իր տարեդարձը

Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում սիրված երգիչ Անդրեն։ Տոնի առիթով նա սոցիալական էջերում հրապարակել է լուսանկար և իր հետևորդների հետ կիսվել անկեղծ մտքերով։

Երգիչը նշել է, որ այս տարի հատկապես մեծ երախտագիտությամբ է դիմավորում իր ծննդյան օրը՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն, ընտանիքին, ընկերներին և իր հանդիսատեսին՝ աջակցության ու սիրո համար։

«Այսօր իմ ծննդյան օրն է… Եվ այս տարի ամենաշատը շնորհակալ եմ։

Շնորհակալ եմ Աստծուն՝ ապրելու, պայքարելու, սիրելու և երբեք չհանձնվելու ուժի համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եղել են իմ կողքին՝ թե՛ երջանիկ, թե՛ դժվար օրերին։

Կյանքն ինձ սովորեցրել է գնահատել յուրաքանչյուր պահը, յուրաքանչյուր ժպիտն ու անկեղծ մարդկանց ներկայությունը։

Այս նոր տարում միայն ցանկանում եմ, որ մեր կյանքում միշտ լինեն սերը, խաղաղությունն ու բարությունը, և հնարավորություն ունենանք գրկելու մեզ համար ամենաթանկ մարդկանց»։

Անդրեի այս խոսքերը ևս մեկ անգամ ընդգծել են նրա հուզական ապրումները։ Հայտնի է, որ երգիչը դուստր ունի, ով այժմ նրա հետ չի բնակվում, ուստի շատ հետևորդներ նրա գրառման որոշ հատվածներ կապել են նաև հայրական կարոտի ու ընտանիքի հանդեպ մեծ սիրո հետ։

Bavnews-ը շնորհավորում է Անդրեին ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, երջանկություն և նոր ստեղծագործական հաջողություններ։

andre 2
andre 3
Կիսվեք ձեր էջում