«Քո գնալը ապացուցեց էս աշխարհի ծուռ լինելը…»․ Նորայր Նիկոյանի կինը հուզիչ լուսանկարներ է հրապարակել
Շաբաթներ առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացավ Նորայր Նիկոյանի քույրը։ Կորստի ցավը շարունակում է ծանր մնալ նրա ընտանիքի համար։
Այսօր Նորայր Նիկոյանի կինը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է հուզիչ լուսանկարներ և կիսվել հիշատակի գրառմամբ՝ անդրադառնալով կորստին։
«Քո գնալը ապացուցեց այս աշխարհի ծուռ ու անարդար լինելը, ինչպես նաև ճակատագրի առաջ մեր անզորությունը…
Դու շատ շուտ հեռացար, բայց քո ժպիտը, անմեղությունը, բարությունն ու պայծառ հիշողությունները մենք մեզ հետ կտանենք մինչև վերջ։
Դու այնքան լուսավոր էիր, որ քեզնից հետո միայն լույս թողեցիր։
Մենք երբեք չենք համակերպվի քո կորստի հետ, այն մեծ ցավի հետ, որ մնաց։ Պարզապես կսովորենք ապրել անսահման կարոտով ու երախտագիտությամբ, որ ունեցել ենք քեզ մեր կյանքում։
Եվ հիմա արդեն ունենք քեզ՝ որպես մեր պահապան հրեշտակ…»։
Գրառումը հուզել է հետևորդներին, որոնք մեկնաբանություններում իրենց աջակցությունն ու ցավակցությունն են հայտնել ընտանիքին։





