Մամուլ

Գագիկ Ծառուկյանի գործով ևս մեկ անձ կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել

Գագիկ Ծառուկյանի գործով ևս մեկ մարդ կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել,այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նախօրեին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի խումբ անձինք 2022-2024 թվականների ընթացքում, ենթադրաբար, կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում։

Հիշեցնենք՝ ՔԿ-ում քննվող ավելի քան մեկ տասնյակ քրեական վարույթների շրջանակում նախօրեին միաժամանակյա խուզարկություններ են իրականացվել 70-ից ավելի հասցեներում։

Դրանցից հետո առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքով ձերբակալվել էին Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ, իսկ մեկ այլ անձի նկատմամբ կայացվել էր ձերբակալման որոշում։

Կիսվեք ձեր էջում