Թրամփն իր հետ Թուրքիա է տարել անձնական զուգարան
Ermenihaber-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին։
Թրամփի այցի ընթացքում այն հյուրանոցում, որտեղ նա պետք է բնակվի, անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվել։
Այցից առաջ հյուրանոցում դադարեցվել են ամրագրումները, իսկ նախագահի համար նախատեսված հարկը, ինչպես նաև դրա հարակից վերևի և ներքևի հարկերը ամբողջությամբ ազատվել են։
Այդ տարածքներում ծառայություն կկատարեն միայն ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները։
Նշվում է նաև, որ Թրամփն իր հետ արտասահմանյան այցի է բերել անձնական զուգարան, ինչը համարվում է նախագահի անվտանգության հատուկ ընթացակարգերից մեկը։
Ըստ տեղեկությունների՝ հատուկ շարժական համակարգը նախատեսված է կենսաբանական թափոնների հավաքագրման համար, որոնք հետագայում վերադարձվում են ԱՄՆ։
Նպատակն այն է, որ նախագահի ԴՆԹ-ի հնարավոր նմուշները չհայտնվեն այլ երկրների վերահսկողության տակ։
Նշվում է նաև, որ Թրամփի սնունդն ու խմիչքը պատրաստելու և մատուցելու գործընթացը կվերահսկի ամերիկյան կողմը։
Բացի այդ, հյուրանոցի մաքրման աշխատանքներում տեղական անձնակազմին կփոխարինեն ԱՄՆ ներկայացուցիչները, որպեսզի նախագահի հետ կապված բոլոր տարածքները գտնվեն ամերիկյան անվտանգության ստորաբաժանումների վերահսկողության ներքո։



