Չինաստանից պատվերներն ավելի թանկ կարժենան․ ԵՄ-ն նոր վճար է սահմանել
Հուլիսի 1-ից Եվրամիությունում ժամանակավոր մաքսատուրք կկիրառվի երրորդ երկրներից ստացվող մինչև 150 եվրո արժողությամբ ոչ մեծ ծավալի ծանրոցների նկատմամբ։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը։
Նոր կարգավորումը հիմնականում վերաբերում է Չինաստանից առաքվող ապրանքներին։ Եվրահանձնաժողովի պարզաբանմամբ՝ նախաձեռնության նպատակն է եվրոպացի արտադրողներին պաշտպանել ոչ բարեխիղճ մրցակցությունից, իսկ սպառողներին՝ ոչ անվտանգ արտադրանքից։
Մաքսատուրքի չափը կկազմի 3 եվրո, սակայն այն կգանձվի ոչ թե ամբողջ ծանրոցի, այլ դրա մեջ առկա յուրաքանչյուր ապրանքատեսակի համար։ Օրինակ՝ եթե ծանրոցը ներառում է գիրք, վերարկու և բաժակ, ապա ընդհանուր մաքսատուրքը կլինի 9 եվրո, քանի որ առկա է երեք տարբեր ապրանքատեսակ։


