Մամուլ

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Range Rover»-ի վարորդը դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և անցնում կարմիր լույսի տակով

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը շարունակաբար հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և ցուցաբերել պատասխանատու վարքագիծ ճանապարհներին։

Սակայն դեռևս հանդիպում են վարորդներ, որոնք անտեսում են սահմանված կանոնները՝ վտանգի տակ դնելով ինչպես սեփական, այնպես էլ մյուս քաղաքացիների կյանքն ու առողջությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նման դեպք է արձանագրվել Երևանում՝ Հալաբյան փողոցում` հունիսի 21-ին, երբ «Range Rover» մակնիշի, 80 MQ 088 համարանիշով ավտոմեքենայի վարորդը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և շարունակել ընթացքը՝ անցնելով նաև արգելող՝ կարմիր լուսացույցի ազդանշանի տակով։

Նման վարքագիծը ոչ միայն օրենքի խախտում է, այլև լուրջ վտանգ է ստեղծում ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար։

Հուսանք, որ իրավապահ մարմինները կտան համապատասխան գնահատական, իսկ վարորդը կկրի օրենքով նախատեսված պատասխանատվությունը։

Կիսվեք ձեր էջում