Մեծահարուստ Սուքիասյանների 8 միլիոնանոց նվերը գյումրեցի ընտանիքին․ «Առավոտ»
Aravot.am-ը գրում է․ «Գյումրին առանց տնակներ»-ի հիմնադրամն այսօր առանձնատուն հանձնեց 30 տարի շարունակ քաղաքի կենտրոնում՝ «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցու հետնամասում տեղադրված տնակի մեջ բնակվող Մխիթարյանների ընտանիքին։ Առանձնատունն անօթևան ընտանիքի համար ձեռք էր բերվել «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի ներդրմամբ և «Գյումրին առանց տնակներ»-ի հիմնադրամի մասնակի համալրմամբ։
Առանձնատան արժեքը 9 միլիոն դրամ է, որից 8 միլիոնը նվիրել է Սուքիասյանների ընտանիքին պատկանող հիմնադրամը։ «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ մեծ է եղել Միքայել Սրբազանի գործոնը, վստահելով նրան՝ որոշել են գումար փոխանցել գյումրեցի մեկ անօթևան ընտանիքի համար բնակարան ձեռք բերելու։
Տանտերերը շատ ուրախ էին, նրանք արդեն իսկ սկսել են առանձնատան վերանորոգման աշխատանքները։
Աղբյուր՝ aravot.am