Եղանակը կցրտի․ ինչ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունիսի 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հունիսի 28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։
Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ը և հուլիսի 1-2-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:


