Երեկ մահացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ մահացած պայմանագրային զինծառայողի դեպքից։
Մասնավորապես՝ քրեական վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Զինծառայող Ռ.Խ.-ն բանակ է զորակոչվել որպես ժամկետային զինծառայող, իսկ ահա 6 ամիս անց ընդգրկվել է «Պաշտպան Հայրենյաց» ծրագրին։
Նշենք, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող։
Դեպքը զարմանք է առաջացրել ՊՆ ղեկավար կազմի և իրավապահների շրջանում, քանի որ զինվորին գտել են զորամասում՝ զենքով բերանի մեջ կրակած վիճակում, և դեռ ավելին՝ դեպքը եղել է մարզերից մեկում նոր կազմավորված զորամասում։
Ավելին՝ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում արձանագրել են, որ զինվորը դեպքից առաջ փորձել է վնասել ձեռքերը, կան ձեռքերին ոչ շատ խորության «խազեր»։
Զորամասում զինվորին շատ խելացի ու պատրաստված անձնավորություն են համարել։
«Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր»։


