Մամուլ

13-ամյա աղջիկը կասկածվում է ծնողների սպանության համար

Նիդեռլանդների ոստիկանությունը ծնողների սպանության կասկածանքով ձերբակալել է նրանց 13-ամյա դստերը:

Ինչպես հայտնում է Dutch News-ը, 53-ամյա ամուսինների մարմինները հայտնաբերվել են Գրոնինգեն նահանգի Մերստադ քաղաքում գտնվող իրենց տանը։

Իրավապահները դեռևս չեն հանրայնացնում հանցագործության մանրամասները՝ նշելով, որ այս պահին ընթանում են դատաբժշկական փորձաքննություններն ու քննչական ակտիվ գործողությունները։

Հայտնի է դարձել, որ ընտանիքը պատրաստվում էր տեղափոխվել. առանձնատան բակում փակցված է եղել «Վաճառվում է» ցուցանակը:

Ողբերգությունից հետո տանը մնացած շանը տեղափոխել են կենդանիների ապաստարան։

Ոստիկանությունը շարունակում է քննությունը՝ սոսկալի դեպքի շարժառիթներն ու բոլոր հանգամանքները պարզելու համար։

Կիսվեք ձեր էջում