Ազատ խոսքՏեսանյութ

IMEI-ների պարտադիր գրանցումը քաղաքացիներին կդարձնի ավելի վերահսկելի, իսկ չգրանցելու դեպքում կբլոկավորվեք. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսել է IMEI-ների պարտադիր գրանցման մասին և թե ինչ է դա իրենից ներկայացնում․

Կառավարությունը որոշել է գրանցել մեր բոլոր բջջային հեռախոսների IMEI-ները։ Դա հեռախոսի հատուկ նույնականացման համարն է, ինչպես մեքենայի համարանիշը, որը ունիկալ՝ 15-նիշանոց թիվ է, և դա ձեզ դարձնում է շատ ավելի վերահսկելի։

Նրա խոսքով՝ սա ներկայացվում է որպես միջոց՝ սև շուկայում վաճառվող բջջային հեռախոսների շրջանառությունը կանխելու համար, սակայն այն իր մեջ մի շարք վտանգներ է պարունակում։

«Առաջին վտանգն այն է, որ այն մեզ դարձնում է շատ ավելի վերահսկելի։ Դուք վերահսկվում եք ոչ միայն SIM քարտով, այլ նաև ձեր հեռախոսով՝ ֆիզիկապես։ Բացի այդ, ըստ նախագծի, ստեղծվում է ինչ-որ կազմակերպություն, որին չափազանց շատ տվյալներ են տրամադրվելու՝ հեռախոսի IMEI-ն, SIM քարտի տվյալները, անձնական համարը, ինչպես նաև սահմանների հատումների վերաբերյալ տեղեկությունները։

Տեսանյութը՝ ստորև․

Կիսվեք ձեր էջում