Արտակարգ դեպք. Բյուրեղավանում ծառն արմատից պոկվել ու ընկել է կայանված մեքենայի վրա
Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի «Բելգաս» ՍՊԸ-ի դիմաց ծառն արմատից պոկվել ու տապալվել է։ Հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառն ընկել է կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


