Մամուլ

Խոշոր ավտովթար. բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 12։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են 48-ամյա Գուգրեն Դ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 44-ամյա Աղաբեկ Ք․-ի վարած «DAF» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և «Toyota Camry»-ի ուղևոր 51-ամյա Քրիստինե Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Կարեն Մարգարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով բեռնատարը բարձված է եղել ալյուրի պարկերով, որոնց մի մասը թափվել է։

Կիսվեք ձեր էջում