ՄամուլՏեսանյութ

ԱԱԾ-ի ուղղությամբ հրավառ շշեր նետած տղան հուզվեց՝ տեսնելով հոր արցունքները

Ընթանում է Րաֆֆի Մանդալյանի՝ ԱԱԾ շենքի վրա հրավառ շշեր նետելու գործով դատական նիստը։

Մանդալյանը պատասխանում է դատարանի հարցերին և մանրամասնում իր գործողության պատճառների մասին։

Մեղադրյալը հուզվեց՝ տեսնելով դատարանի դահլիճում նստած հոր արցունքները։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը հրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վրա։

Կիսվեք ձեր էջում