Հայտնի է, թե որտեղից է 12-ամյա աշակերտը գնել թմրանյութը, էքսկուրսիան կապ չունի
Արագածոտնի մարզի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Կարեն Թաթուլյանը Aravot.am-ին հայտնել է, որ անձամբ փորձել է պարզել Օրգով համայնքի 12-ամյա աշակերտի մասնակցությամբ դեպքի մանրամասները։
Նրա խոսքով՝ երեխան, ըստ ստացված տեղեկությունների, թմրանյութը ձեռք է բերել տելեգրամյան ալիքից՝ ինքնուրույն կերպով։
Կարեն Թաթուլյանը նշել է, որ իր ունեցած տվյալներով՝ դեպքը կապ չունի դպրոցական էքսկուրսիայի հետ։
Նա ընդգծել է, որ իրեն տեղեկացրել են՝ երեխան գնումը կատարել է հեռախոսի միջոցով՝ տելեգրամյան ինչ-որ ալիքից։


