«Մեկ ջրի երես էր դուրս գալիս, մեկ անհետանում…»․ գետն ընկած 13-ամյա աղջկան տեսել են խեղդվելիս
Փամբակի վարարած ջրերում հայտնված 13 և 7-ամյա աղջիկների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վերաբերյալ միաժամանակ նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ երեխաներից մեկին նկատել է ռուսախոս տղամարդ։ Նրա խոսքով՝ նա մի պահ տեսել է աղջկան, որը երբեմն դուրս է եկել ջրի մակերես և ապա կրկին անհետացել է ուժեղ հոսանքի տակ։
Ականատեսը նշել է, որ մի քանի վայրկյան անց կորցրել է երեխային տեսադաշտից, քանի որ հոսանքն արագորեն քշել է նրան։
Դեպքը լուրջ մտահոգություն է առաջացրել հասարակության շրջանում, իսկ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Տեսանյութը ստորև․


