Երբ էր գերությունից հայրենիք վերադարձել օրերս մահացած Կարլեն Ստեփանյանը
Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 10-ին քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ռուբիկի Ստեփանյանը։
Նա գերեվարվել էր 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ մի խումբ զինծառայողների հետ, և հայրենիք էր վերադարձել նույն տարվա դեկտեմբերի 19-ին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ազատ արձակված 10 հայ ռազմագերիների կազմում։
Հիշեցնենք, որ Կարլեն Ստեփանյանը 52 տարեկան էր։
Գերությունից վերադառնալուց հետո նա ծանր պայքար էր մղում քաղցկեղի դեմ։
Նրա կինը լքել էր ընտանիքը, և բուժման ու կենցաղային դժվարությունները հաղթահարում էր հիմնականում մոր աջակցությամբ՝ ապրելով վերջինիս համեստ թոշակով։
Անցած տարի մահացել էր նաև նրա մայրը, ինչից հետո Ստեփանյանը մնացել էր առանց ամենամոտ հարազատի աջակցության։


