Մամուլ

Հարբած տղամարդը դանակահարել և դաժանորեն սպանել է իր կնոջը

Մերձմոսկովյան Դոմոդեդովոյում 46-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դանակահարել և սպանել է իր կնոջը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ կասկածյալը ձերբակալվել է։

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունից։

Քննության տվյալներով՝ տղամարդը ուրբաթ օրը վիճաբանել է իր 38-ամյա կնոջ հետ, ինչի ընթացքում մի քանի անգամ դանակով հարվածել է նրա կրծքավանդակին։

Ստացած վնասվածքների հետևանքով կինը մահացել է դեպքի վայրում։

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ զոհը աշխատում էր Դոմոդեդովոյի հիվանդանոցում։

«46-ամյա տեղացի բնակչին մեղադրանք է առաջադրվել իր 38-ամյա կնոջ սպանության համար»,– հայտնել են քննչական մարմիններից՝ նշելով, որ նա կալանավորվել է։

Կիսվեք ձեր էջում